ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Սաթո մամի փիլիսոփայությունը

Սաթո մամի փիլիսոփայությունը
03.12.2023 | 12:02

Գյումրվա անբաժան կոլորիտներից է եղել Սաթո մամը։ Տունը եղել է քաղաքի ծննդատան մոտ, սակայն ազդեցության գոտին անհամեմատ մեծ է եղել՝ Զույգաղբյուրն ընգրկող ողջ թաղամասը։ Շրջապատող աշխարհն աշխատել է Սաթո մամի սուր լեզվի տակ չընկնել, քանզի ընկնելու դեպքում դառնալու էր քաղաքի բերանի ծամոն, տնով-տեղով լինելու էր խայտառակ։

Սաթո մամն ուներ կյանքի բանաձևային իր ճշմարտությունները, արժևորումներ, որոնք հավաստված էին հարուստ կենսափորձով։ Զորօրինակ, նրա կայուն համոզմունքներից էր՝ ամեն մի տղամարդ այնքանով է տղամարդ, որքանով կնոջը՝ կողակցին, լավ է պահում։ Այդ լավ պահելու Սաթո մամի հայտնի բանաձևը հետևյալն էր․

-Վարդի պես պահեցիր՝ վարդի հոտ կքաշես, քաքի պես պահեցիր՝ քաքի հոտ կքաշես։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 29108

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ